-
23.01.2018|
00:01
Կը հաւատամ, Տէ՜ր, որովհետեւ հաւատքը երանութիւն է իմ մարմնին եւ զգայարանքներուն: Իմ հաւատքին մէջն է, որ իրերը աւելի կը գեղեցկանան եւ կը զգամ ջերմութիւնն ու գոյնը իրերուն:
-
19.01.2018|
00:05
Վա՜յ ինձ, Տէ՜ր, որ առանց Քեզի նմանեցայ այն ջրաղացքին, որուն ջուրը ցամքեցաւ ու շողտան քարերուն վրայ սարդերն իրենց թելերը ձգեցին:
-
16.01.2018|
00:06
Վա՜յ ինձ, Տէ՜ր, որ մոլորեցայ եւ երանութիւն փնտռեցի ոսկիին ու արծաթին մէջ եւ հոգիս դարձուցի մութ քարայր մը, ուր ոչ մէկ շող ներս թափանցեց ու դարձաւ թաց բնակավայրը մաշկաւոր թեւերով չղջիկներու:
-
12.01.2018|
00:04
Դուն կը յայտնուիս, երբ սերմնացանը իր բուռը ցորենով կը լեցնէ՝ նետելու թռչունին, գողին, տասանորդին, աղքատին ու հարուստին համար:
-
09.01.2018|
08:21
Առաջին անգամ խաղաղութեան մէջ լսեցին Քու ձայնը: Երկնքի իմաստութիւնը նկանակի մը պէս կիսեցիր ու բաշխեցիր անոնց: Այդ նկանակը Քու մարմինն էր, Տէ՜ր: Անոնք Քու մարմնէն մարմին առին, Քու շունչէն առին թեւեր՝ հասնելու իրենց երազներուն, հասնելու լինելիութեան, հասնելու Քեզի, Տէ՜ր:
-
26.12.2017|
08:30
Տու՜ր ինձ խաղաղութիւնն իրական, որ լսեմ ոսկեջրուած մեղուին ձայնը ծաղիկի բաժակին շուրջ: Տու՜ր ինձ լուսնկոտ գիշերներու լռութիւնը, որ լսեմ հասունցած խնձորին իյնալը կանանչին վրայ ցօղաւոր:
-
22.12.2017|
00:38
Վա՜յ ինձ, որ մարդոց մոլուցքին մէջ ինկայ, անոնց հետ արշաւեցի, եւ ատելութիւնը, ագահութիւնը, նախանձը մտրակեցին զիս դեւերու պէս:
-
19.12.2017|
00:20
Քու մտերմութեան մէջ իմ մարմինը պիտի դառնայ թափանցիկ, ինչպէս պրիսմակը (ոսպնյակ-խմբ.), ընդունելու ճառագայթները ծառէն, կանանչէն, արեւոտ ճամբաներէն, ցորեաններով ծփուն արտէն, սերմէն, սերմնացանէն, արդար աշխատանքէն, կնոջ մարմնեղէն ժպիտէն:
-
15.12.2017|
00:02
Վա՜յ ինձ, որ կասկածեցայ Քու գոյութեանդ, Տէ՜ր, ու ինկայ տղմուտ ճամբաներուն մէջ, եւ մարմինս հողին փակած ծանր խեցի մը դարձաւ:
-
12.12.2017|
00:08
Քու այն ներողամիտ աչքերուն ու ժպիտին արժանանալու համար՝ տուի, ինչ որ ունէի: Տուի աղքատին, տուի զրկուածին, տուի բոլորին եւ, սակայն, այդ բոլորին մէջ Քեզ չգտայ, Տէ՜ր:
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am